|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական և ավարտական քննությունները:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի ղեկավար Վարդան Պարսամյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: «Ես այժմ Գորիսի թիվ 1 դպրոցում եմ, որտեղ 71 շրջանավարտ պետք է քննություն հանձներ, բայց նրանցից 2-ը բացակա են»,- ասաց նա:
Ի դեպ, Հայաստանում այսօր գործում է 13 քննական կենտրոն, ևս 2-ը` Արցախում: Հաջորդ քննությունը կլինի հունիսի 6 -ին՝ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: