|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից: Նրանք նշում են, որ ԲԴԽ-ն իրենց պատժող, վերահսկողի դեր է ստանձնել, որեւէ բան չեն քննարկում, աջակցում: Միաժամանակ նշում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Գագիկ Հարությունյանի դիրքերը մի քիչ թուլացել են, փոխարենը այժմ ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Նա ժողովների ժամանակ բավականին ակտիվ է, վիճում է, փորձում ընդդիմություն ստեղծել ԲԴԽ-ում եւ ՀՀԿ-ի հովանավորյալ անդամներին ճնշել: ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունացել նաեւ՝ կապված Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուներին դատավոր չնշանակելու հետ: Որոշել են ամենաբարձր միավորներ ստացածներին չնշանակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: