|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի վերջին օրերի պահվածքը տարատեսակ քննարկումների առիթ է դարձել հարազատ կուսակցությունում. գրում է «Հրապարակ»-ը: Կուսակիցների կարծիքով` այն աննախադեպ է՝ ԱԺ նախագահը երբեք այսքան լարված չի եղել:
Նույն շրջանակներում այն պայմանավորում են Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխությամբ: Ասում են՝ Արգամիչի դիրքերը թուլացել են, և այս ընտրություններում Սերժ Սարգսյանի թիմը բավականին հետաքրքիր տեսք է ունենալու: Առաջին պլան են մղվելու նրանք, ովքեր նախկինում շատերի կողմից թույլ գործիչներ են համարվել: Իսկ բռնության ու ուժի հետ ասոցացվողները երկրորդ պլան են մղվելու: