|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ ինքը կամավոր հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ դա լինի իրավական հարթությունում, բայց ոչ` ստիպողաբար: Նրա խոսքով՝ ինքն այն մարդը չէ, որին ստիպեն ինչ-որ բան անել:
Հարցին, թե կա՞ մեկը, ով կարող է նրան ստիպել, որ հեռանա իր պաշտոնից, Սիմոնյանը պատասխանեց, որ կարող է երկրի նախագահը, վարչապետն ասի ու…
«Բայց ես գտնում եմ, որ ճիշտը հոգաբարձուների խորհրդի նիստն է, որը կարող է հարցը լուծել: Եթե համալսարանում առանց իրավունքի կենսագործման մի բան լինի, կդառնա խասյաթ: Այստեղ ընդամենը 200 հոգի ուսանող է իմ հրաժարականը պահանջում, իսկ ԵՊՀ-ում 17 000 ուսանող կա: Եթե 2000 ուսանող պահանջի իմ հրաժարականը, ես սիրուն ձևով դիմում կգրեմ, կհրաժարվեմ»,- ասաց ռեկտորը:
Նրա խոսքով՝ եթե զոռբայությամբ մի ակցիա լինի բուհում, նշանակում է՝ այն վերջացած է: «Իսկ սա իմ օջախն է, ես չէի ուզի նման բան լիներ: Իմ ասելով՝ իմ անձը նկատի չունեմ»,- հավելեց Սիմոնյանը: