|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Yerkir.am-ի լրագրողը օրերս տեսել էր, թե ինչպես են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից դուրս գալիս Սուրեն Խաչատրյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը՝ ընկճված տեսքով:
Կովալենկո Շահգալդյանից «Հրապարակ»-ի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ են խոսել, և ինչ հոգեվիճակում էր Սուրիկ Խաչատրյանը: «Քու ի՞նչ գործ ինչ ենք խոսացել»,- բորբոքվել է Կոտայքի մարզպետը, ապա, հանդարտվելով, ասել է. «Ոչինչ էլ չենք խոսել, լուռ նստել ու նայել ենք իրար»:
Չե՞ք վախենում, որ շուտով կդառնաք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բախտակիցը, քանզի խոսվում է, որ նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով սկսված պաշտոնանկությունների երկրորդ էտապն է սկսվում: «Եթե ուզում ես՝ ես երկուշաբթի դիմում կգրեմ, դուրս կգամ, եթե մարդ ունես, որի աչքն իմ տեղին է»,- հերոսաբար հոխորտացել է Կովալենկո Շահգալդյանը: