|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԳ նախկին նախարար, ԱԺ նախորդ գումարման խորհրդանի պատգամավոր/ «Ժառանգություն» խմբակցություն/ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): Նշենք, որ Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունները մամուլում վաղուց էին շրջանառվում:
Եւ մինչ սոցիալական ցանցերում քննարկում են, թե ինչպես կարող էր ընդդիադիրը նշանակվել դեսպան, Արզումանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Չեմ նայում, չեմ հետևում, չի հետաքրքրում»:
Իսկ հարցին, թե ինչպես ստացավ առաջարկությունը, ասաց. «Իմ հուշերում կգրեմ, բոլորը կիմանան»:
Այլ հարցերի Արզումանյանը պատասխանել չցանկացավ: