|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է առևտրային մոլերի աշխատակիցների շրջանում տարածված այն լուրերին, որոնց համաձայն՝ կառավարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշում են կայացրել, որ կրպակատերերը պետք է կրակմարիչներ գնեն և ձեռք բերեն:
«Իհարկե դժվար է հասկանալ, թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն, բայց ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ հավաստիացնենք՝ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ ծախս դնելու հետ: Մենք որևէ կրակմարիչ գնելու պարտադրանք չենք դնում»,-աել է կառավարության ղեկավարը: