|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 12-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գորիս թաղամասի տներից մեկի պատշգամբի պատը անձրևի հետևանքով փլվել է և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է տան դիմացի պատնեշը (մոտ 8 մետր երկարությամբ և մոտ 3 մետր բարձրությամբ)՝ վնասելով գազատար խողովակը:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները կատարել են գազատարի վերականգնման աշխատանքներ:
Փրկարարներն անվտանգության ժապավեններով սահմանազատել են փլուզված տարածքը:
Տուժածներ չկան: