|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու քաղաքացին ընկել է ցած:
«42-ամյա Կարինե Ս-ն Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբում լվացք կախելիս է եղել, երբ այն փլուզվել է։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ապա շտապօգնության աշխատակիցներ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ», - հայտնում է կայքը։