|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների առաջնորդներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ. հայտնում է РИА Новости-ն:
Նա շնորհավորել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի նախագահներին, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի ժողովրդին։
Իր շնորհավորական ուղերձներում Պուտինն ընդգծել է, որ Հաղթանակի օրը մեր ժողովուրդների միասնականության ու նմանը չունեցող հերոսության խորհրդանիշն է: «ԽՍՀՄ ժողովուրդների, ուս ուսի տված, կռիվ են տվել Հայրենիքի, ինչպես նաև համայն մարդկության՝ ֆաշիզմից ազատագրվելու համար»,- ասվում է ուղերձում։