|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել ԱՊՀ երկրների, Հարավային Օսիայի ղեկավարներին, Վրաստանի քաղաքացիներին Հաղթանակի օրվա առթիվ. տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ բոլորի ընդհանուր պարտքն է մեծ հոգածությամբ պահպանել Մեծ հայրենականի ժամանակ զոհվածների հիշատակը, խնամքով եւ ուշադրությամբ շրջապատել վետերաններին: Նա համոզմունք է հայտնել, որ ընդհանուր պատմության հերոսական էջերը այսուհետ եւս կմիավորեն երկրներին եւ ամուր հիմք կլինեն հետագա համագործակցության զարգացման համար:
Պուտինը շնորհավորել է պատերազմի վետերաններին, նրանց մաղթել երկար կյանք, առողջություն եւ բարեկեցություն: