Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինն ընդգծել է, որ երկրները սրբորեն պահպանում են այն հայրերի և պապերի փառահեղ սխրանքների և մեծ զոհողությունների հիշատակը, որոնք ուս ուսի քաջաբար պայքարել են նացիստական զավթիչների դեմ և անձնուրաց աշխատել թիկունքում։
Պուտինը ջերմ շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և ռազմաճակատի աշխատավորներին՝ նշելով ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից կատարված չարագործություններն արդարացնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ կանխելու կարևորությունը։