|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փարիզում մասշտաբային բողոքի ցույցեր են ընթանում` ընդդեմ երկրի նախագահ Մակրոնի պաշտոնավարման մեկ տավան:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մասշտաբային ցույցերը վերաճել են անկարգությունների: Տասնյակ հազարավոր մարդկանց մեջ են եղել սև հագած մարդկանց խմբեր, որոնք հրահրել են անկարգություններ, մասնավորապես հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա:Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ տուժել են այդ անկարգություններից` ստանալով մարմնական տարբեր վնասվածքներ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ Բաստիլի հրապարակում հավաքված հազարավոր ցուցարարների դեմ: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել: Բացի այդ ոստիկանությունը բերվել է մարտական դիրքի: