|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը` հույս հայտնելով, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի։