|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 28-ին, ժամը 18:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «BMW 525i» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Գ., 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան։
Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։