|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 16-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին մեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 98 DQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: