|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Փետրվարի 9-ին, ժամը 23:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ բախվել են BMV X5 մակնիշի IL777WM պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) և Opel Astra G մակնիշի 35 LG 493 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը: