|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 5-ին, ժամը 03:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 34 FC 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Շ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդ Շ. Մ.-ը և ուղևոր Լ. Օ.-ը հոսպիտալացվել են Մեծամորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: