|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բացառիկ ու անփոխարինելի պետական գործիչ է. Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականի մասին: «Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել նրա ղեկավարությամբ, նրա գլխավորած թիմում աշխատելու»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով` Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն և ուժեղություն է ցուցաբերել:
Հարցին` ո՞վ է լինելու նոր վարչապետը, նա պատասխանեց, որ վաղը կսկսվեն բանակցությունները, և բոլոր քաղաքական հարցերին կպատասխանի վաղը:
Հարցին էլ` ի՞նչ կլինի ՀՀԿ-ի հետ, պատասխանեց. «ՀՀԿ-ն կա ու կմնա, մի' անհանգստացեք»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է հիմա Սերժ Սարգսյանը: Շարմազանովը հայտնեց, որ նա ՀՀ մայրաքաղաք Երևանում է: Իսկ թե ինչո՞ւ Ծիծեռնակաբերդ չի այցելել, պատասխանեց. «Ապրիլի 24-ը նոր է սկսվել»: