|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Միկոյանների ընտանիքին՝ ակնառու ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ: «Նա օժտված էր զարմանալի աշխատունակությամբ ու արարելու մեծ էներգիայով և մինչև կյանքի վերջին օրերն իր ամբողջ ուժերը ներդրեց ի շահ ավիացիայի զարգացման:
Նրա հեռանալը անփոխարինելի կորուստ է բոլորիս համար: Անկեղծորեն կիսում եմ վիշտը, խորին ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում ռազմական ավիացիայի զարգացման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած առաջատար ավիակոնստրուկտորի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին:
Իվան Անաստասի Միկոյանի լուսավոր հիշատակը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: