|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ողջունում ենք վարչապետի կոչը անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ, դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է, որ խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով եւ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով կոչ է անում Փաշինյանին` նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ. դա պետք է անել անհապաղ:
Ըստ Համբարձումյանի` երկխոսության ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար:
«Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունն այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են իրական ճանապարհ հարթել: Համատեղ քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է ժողովրդի` հրապարակ դուրս գալու խորքային և հիմնական պատճառները լուծել առավել անվտանգ ու անցնցում ճանապարհով: Այս հեռանկարը մենք իրական ենք համարում: Պահը զգայուն է և լի բազմաթիվ ներքին ու արտաքին վտանգներով ու ռիսկերով: Խոհեմությունը թելադրում է բանակցել առանց վերջնագրերի ու նախապայմանների և համախոհությամբ առաջ բերել իրական, հստակ և ժամկետներով ամրագրված քաղաքական օրակարգ, որը կբխի մեր ժողովրդի և պետության շահերից, դուռ կբացի իրական և արագ տեսանելի փոփոխությունների համար»,- ասաց Արսեն Համբարձումյանը: