|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Իր այսօրվա ելույթում նա անդրադարձավ թավշյա ժողովրդական հեղափոխության ընթացքին: Դրա գրավականը, ըստ Փաշինյանի, պետք է լինի կոնկրետ գործողությունը:
«Սկսում ենք գյուղերից ու փոքր քաղաքներից»,- ասաց Փաշինյանը` կոչ անելով փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին, որ ճնշում գործադրեն իրենց գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների վրա, որպեսզի նրանք հանդես գան թավշյա հեղափոխությանը աջակցելու դիրքերից` ամրագրելով դրանք պաշտոնական հայտարարություններով:
Նրա մյուս առաջարկը հետևյալն էր, որ գերատեսչությունների շենքեր մուտք գործելիս ցուցարարները միջանցքներում ու սենյակներում սկսեն նստացույց:
Անդրադառնալով հավաքներին անչափահասների մասնակցության փաստին, Փաշինյանը հայտարարեց, որ հավաքների ազատության մասին օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին: Հանրահավաքի մասնակիցները երթով, կոչերով շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ երկկողմանի փակելով նաև Մաշտոցի պողոտան: