|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր ԱԺ-ում ՀՀ նախկին նախագահ, վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին հարց ուղղեց Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե առաջիկայում տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացմամբ է ապահովվելու մեր երկրի տնտեսական առաջընթացը, որո՞նք են մեր երկրի տնտեսական զարգացման` դեռևս չօգտագործված ռեսուրսները:
«Մենք շարունակելու ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսական քաղաքականությունը, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ քաղաքականությունը շարունակելու են ինչպես ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմանի ուղղությամբ:
«Այսօրվա առևտրային ռեժիմները մեր տնտեսության համար շահեկան են և հնարավորություն են տվել Հայաստանի համախառն ներքին արդյունքի 37 տոկոսի արտահանմանը: Սա շատ լուրջ թիվ է, որին երկար ժամանակ ձգտում էինք: Մեր ցանկությունն է, որպեսզի արտահանումը մոտակա 2-3 տարիների ընթացում հասցվի նվազագույնը 40 տոկոսի, իսկ հետագայում ձգտելու ենք 50 տոկոսի»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն: