|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` շուտափույթ որոշում չկայացնել Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ: Այդ մասին գրում է The New York Times-ը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Փակ դռների հետևում խորհրդակցության ժամանակ Մեթիսը հայտարարել է, որ Պենտագոնը վախենում է, որ ԱՄՆ-ի հարվածը կարող է վերաճել ՌԴ-ի, Իրանի և Արևմուտքի միջև հակամարտության:
Ըստ թերթի տվյալների` Մեթիսը փորձել է համոզել Թրամփին` սպասել սիրիական Դումա քաղաքում քիմիական հարձակումը հաստատող ավելի ծանրակշիռ ապացույցների: