|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ուղերձ է հղել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսին` առաջարկելով քննարկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի պայմանների կատարման հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները. հայտնում է РИА Новости-ն: Շոյգուի ուղերձի մասին պատմել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Շոյգուն նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է Պենտագոնի հետ բաց և առարկայական երկխոսության համատեղ օրակարգին առնչվող բոլոր արդիական հարցերի վերաբերյալ:
Սակայն անցել է երեք օր, իսկ Պենտագոնը չի պատասխանել ռուսական կողմին: