|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ-ում «Ելք» խմբակցությունից «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը յուրահատուկ ակցիա իրականացրեցին: Նախ` Արարատ Միրզոյանը ելույթում կոչ արեց ապրիլի 13-ին` ժամը 18:30-ին, գնալ Ազատության հրապարակ, որտեղ կվառեն ազատության ջահը, ապա ծխահան ջահ վառեց հենց դահլիճում: Նրան միացավ նաև Լենա Նազարյանը:
Ի դեպ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ասաց. «Էս ինչ ա՞»: Շարմազանովն արձագանքեց. «Դուք, ձեր գործընկերները»:
Գորգիսյանն այնուհետև ընդմիջում պահանջեց, սակայն նիստը նոր էր սկսվել: Շարմազանովը մերժեց և, անդրադառնալով ակցիային ասաց. «Շոուն չստացվեց»: