|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ-ի դիմաց այսօր լրագրողները բողոքի ակցիա իրականացրեցին` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքի: Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավորը անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել լրագրողների նկատմամբ. լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում երևում է, թե ինչպես է Սեդրակյանը հայհոյում լրագրողներից մեկին:
Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին իրավիճակը և ասացին, որ պահանջում են դատապարտել Մհեր Սեդրակյանի պահվածքը: Մասնակիցների թվում էին ինչպես լրագրողներ, պարզապես քաղաքացիներ, այնպես էլ մի քանի պատգամավորներ, ովքեր եկել էին` աջակցելու լրագրողներին: