|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սույն թվականի ապրիլի 6-ին «Հայանտառ»-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղ տեղեկություն է փոխանցվել այն մասին, որ մի խումբ արշավորդներ ահազանգել են՝ հայտնելով՝ Մայմեխ լեռան հարակից անտառում հրդեհ է բռնկվել։
«Հայանտառ»-ի Գուգարքի անտառտնտեսության 10 աշխատակիցներ անմիջապես մեկնել են նշված ուղղությամբ՝ ծանոթանալու իրավիճակին։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե անտառային տարածքում, այլ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունից մոտ 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի չոր խոտածածկ հատվածում։ Չնայած նրան, որ նշված տարածքում հրդեհի տարածման և դեպի անտառ մուտքի հավանականությունը փոքր է, «Հայանտառ»-ի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ համայնքային տարածքում հրդեհը մարելու ուղղությամբ։ Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, տեղում են անտառտնտեսության, ԱԻՆ-ի, ոստիկանության աշխատակիցներ։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն