|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտնել էինք, որ Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսոն բլու» հյուրանոցային համալիրից «սոս» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:
Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան:
Պարզվել է՝ հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի. այրվում է շոգեբաղնիքի (մոտ 5-10 քմ) փայտե երեսպատումը: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:06:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: