|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մոլեգնող «Թոմաս» անտառային հրդեհը մեկուսացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ իրավապահ մարմինների հաղորդած տվյալների՝ հրդեհն ընդգրկել է 114 հազար հեկտար: Նահանգում խոշոր անտառային հրդեհները սկսվել են դեռևս դեկտեմբերի 4-ից: Կրակի տարածմանը նպաստել են չոր եղանակն ու ուժեղ քամիները:
Ի դեպ, այս ընթացքում Կալիֆորնիայում միաժամանակ 6 տարբեր հրդեհներ էին տարածվել, որոնցից ամենամեծը «Թոմասն» էր: Դրա պատճառով տասնյակհազարավոր բնակիչներ են տարհանվել: Ըստ աղբյուրի՝ «Թոմաս» հրդեհը Կալիֆորնիայի պատմության մեջ ամենաուժեղն էր: