|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպման ընթացքում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին: Գրեմինգերը Մոսկվա կայցելի` Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան VII համաժողովին մասնակցելու:
«Ենթադրվում է գնահատականների փոխանակում ԼՂ, Մերձդնեստրի և Դոնբասի հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ դերի վերաբերյալ»,- ասել է Զախարովան: