|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան միջոցներ չի ձեռնարկի Ռուսաստանի դեմ` հիմնվելով ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ենթադրությունների վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է АПА-ն`թուրքական ԶԼՄ-ներին հղումով:
«Այն, որ ինչ-որ երկրներ քայլեր են ձեռնարկել Ռուսաստանի դեմ` հիմնվելով ենթադրությունների վրա, չի նշանակում, որ մենք նույնպես այդպես կանենք»,- ասել է նա:
Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Սկրիպալի թունավորման մեջ և արտաքսել է 23 ռուսաստանցի դիվանագետների: Նման մտադրություն ունեն նաև ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ: