|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ավարտում է իր երկօրյա այցը Վրաստան, որտեղ բանակցություններ է վարել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ, հանդիպել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ. գրում է Независимая Газета-ն:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, համաձայն որի` Վրաստանում արտադրվող ապրանքների և մթերքների գրեթե ամբողջ տեսականին կմատակարարվի Բելառուս, իսկ Վրաստան կմատակարարվեն բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի խոշոր խմբաքանակներ:
«Սակայն վրացիներին հետաքքրում է այցի քաղաքական կողմը, նրանք հարց են տալիս` ի՞նչ է կանգնած Լուկաշենկոյի այցի հետևում: Դրա մասին, իհարկե, եթե առաջարկ եղել է, հայտնի կդառնա ավելի ուշ: Մոտավորապես այնպես, ինչպես 2015 թվականին Բելառուսի նախագահի` Թբիլիսի նախորդ այցից հետո: Այդ ժամանակ նա խորհուրդ էր տվել ընդունող կողմին դիտարկել ԵԱՏՄ մտնելու հնարավորությունը և միանգամից չմերժել»,- նշում է պարբերականը: