Միասին կարող ենք
կարևոր
1039 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-25 23:26
Հասարակություն

Սկանդալ. Ադրբեջանին գաղտնի տեղեկությունների փոխանցման առաջարկ` ՀՀ առաջնագծի աշխատանքներում ներգրավված քաղաքացու կողմից. Հոխիկյան

Սկանդալ. Ադրբեջանին գաղտնի տեղեկությունների փոխանցման առաջարկ` ՀՀ առաջնագծի աշխատանքներում ներգրավված քաղաքացու կողմից. Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է.

«Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2 տարի ես բարձրաձայնում եմ, բայց ՊՆ-ն շարունակում է ոչինչ չանել այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Իսկ հիմա փաստերով։

Նկարում պատկերված անձը Իրանի քաղաքացի է և հրապարակում է արել Ինստագրամում։ Ադրբեջաներեն այդ հայտարարության մեջ առաջարկ է արվել Ադրբեջանին՝ կարևոր տեղեկություններ փոխանցել Հայաստանի բանակի 2 խոշոր հենակետերի մասին։

Ռեզապուր անունով այդ մարդը ուրիշ բազմաթիվ իրանցիների հետ ներգրավված է եղել Հայաստանի առաջնագծում, մասնավորապես՝ Վարդենիսում և Նոյեմբերյանում բունկերների շինարարության և խրամատների այլ ամրաշինական աշխատանքների մեջ։ Ըստ իրանցի Ռեզապուրի՝ ՀՀ ՊՆ-ն չի վճարել իրենց հասանելիք 2 մլն դրամ գումարը, ինչի պատճառով նրանք ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից, իսկ դրսում սկսել են հրապարակումներ անել և գործարք առաջարկել Ադրբեջանին։

2024-ին այս տեղեկությունները փոխանցել եմ ՀՀ ՊՆ-ին, բայց մինչև հիմա լռություն է, իսկ իրանցի այդ մարդիկ, որոնք հավանաբար Իրանի ադրբեջանցիներ են, շարունակում են նոր խմբեր ուղարկել Հայաստան։

Այժմ Հայաստանի առաջնագծում ավելի շատ հնդիկ, պակիստանցի ու Իրանի ադրբեջանցի կա, քան հայ։

Սա՞ է Նիկոլ Փաշինյանի գովերգած բանակն ու անվտանգությունը, երբ մեր զինվորներին ցանկացած ժամանակ կարող են սպանել հենց մեր խրամատներում նստած այդ օտարազգիները»։