|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունաստանի եւ եւս 4 երկրների արտաքին գործերի նախարարներ հեռախոսզրույց են ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ եւ երկրաշարժի կապակցությամբ օգնություն առաջարկել:
Թուրքիային օգնության առաջարկով դիմել է նաեւ Իսրայելը, թեեւ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները բավական վատ են: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ օգնություն առաջարկել:
Ադրբեջանն արդեն Թուրքիա է ուղարկել 120 փրկարար` երկրաշարժի հետեւանքները վերացնելու եւ որոնողական աշխատանքներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահին իր օգնությունն է առաջարկել նաեւ Սերժ Սարգսյանը: