Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Մարտի 21-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (վարորդ՝ 1959 թ. ծնված Զորաբ Կալանդիա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին և Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտին: