|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 30-ին, ժամը 07.28-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 14-րդ կմ-ին «Մերսեդես C200» մակնիշի 29 LO 033 ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1988 թ. ծնված Դ. Գ.-ը, տեղի ուժերով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: