|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը: Ժամը 14։00-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Մեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում «Բելազ» մակնիշի ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով քաղաքացի է մահացել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։
Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, որպեսզի փրկարարները բեռնատարի՝ դարձի բերելուց հետո կարողանան տակից դուրս բերել դին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: