|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳՆ` սպառազինության վերահսկման և չտարածման հարցերով դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Երմակովը նշել է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման երկու վարկած. հայտնում է Газета.ру-ն:
«Հասարակ տրամաբանությունը հուշում է միայն երկու հնարավոր վարկած` կա'մ բրիտանական իշխանություններն ունակ չեն պաշտպանել իրենց տարածքում ահաբեկչությունից, կա'մ նրանք ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բեմադրել են ՌԴ քաղաքացու վրա հարձակումը»,- ասել է նա:
Երմակովի խոսքով` նման «արկածախնդրությունն» անընդունելի է ռուսական կողմի համար: