Միասին կարող ենք
կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-07 12:39
Հասարակություն

Դիարբեքիրում հայկական ներկայացում է բեմադրվել

Դիարբեքիրում հայկական ներկայացում է բեմադրվել

Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմակերպված Ամեդի 11-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հայերենով բեմադրվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա գրված ներկայացումը։

Այդ մասին www.akunq.net կայքէջին Դիարբեքիրից հայտնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թղթակից Կարոտ Սասունյանը։

Նրա հաղորդած տեղեկության համաձայն՝ «Արտիստը» ներկայացվել է Դիարբեքիրի «Չանդ Ամեդ» մշակույթի կենտրոնի «Մեհմեդ Էմին Յալչընքայայի» անվան սրահում։

Ներկայացումից հետո Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադիր խորհրդի նախագահ Օհաննես Գաֆուր Օհանյանը և վերջինիս դուստրը՝ Թալին Օհանյանը, ծաղկեփնջեր և պատվոգրեր են հանձնել բեմադրիչ Արամ Նալբանդյանին, Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակիցներին ու փառատոնի  մյուս կազմակերպիչներին։

Հայերենով բեմադրությունը ներկայացվել է քրդերեն, անգլերեն և թուրքերեն ենթագրերով։ «Արտիստը» մեծ ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից։ Այն մեծագույն հետաքրքրությամբ են դիտել ինչպես Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ փառատոնի մասնակից թատերագիրներն ու դիարբեքիրցի քրդերը։ Սրահում նստելու տեղ չի մնացել, և շատ հանդիսատեսներ այն դիտել են կանգնած կամ աստիճաններին նստած վիճակում։

www.akunq.net