|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 17-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի 35 QR 654 պետհամարանիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Թ.) և 67 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 4940 Տ պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Ս.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները փակել են գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ մամուլի ծառայություն