|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օգոստոսի 25-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդը՝ Ա. Ղ., 1991 թ.) և «Nissan Teana» մակնիշերի (վարորդը՝ Մ. Մ., 1983 թ.) ավտոմեքենաները. շտապօգնության աշխատակիցները տեղում Ա. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: