|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում, պատասխանելով հարցին` արդյո՞ք կարելի է ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև, նշել է, որ հիմախնդրի կարգավորման հարցը ՌԴ-ն քննարկում է մի շարք գործընկերների հետ:
«ԼՂ հակամարտության կարգավորման թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ, խոսքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է և դիվանագիտական աշխատանքի մաս է»,- ասել է Զախարովան: