|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունները, թե Ռուսաստանը կապ ունի ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, անհիմն են և ձևավորվել են ԱՄՆ-ի ազդեցության տակ: Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը. հայտնում է РИА Новости-ն:
Պատգամավորի կարծիքով` Մեյի ելույթում փաստացի սպառնալիք կար` ուղղված ՌԴ-ին: Ըստ Ժելեզնյակի` դա ցուցադրում է ռուսատյացության խորությունը, որով Լոնդոնի ղեկավարությունը վարակվել է ամերիկացի գործընկերներից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել Սկրիպալի թունավորման մեջ: