|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Թուրքիայի դեմ դատական հայցերով ամերիկյան դատարաններում. ասել է Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում բազմաթիվ դատական հայցերով ընդդեմ Թուրքիայի, և դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,- ասել է նա։
Սլուցկին հավելել է, որ «ապստամբ Անկարան» «նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»: Նա բացատրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, ներառյալ՝ Թուրքիայի կողմից Ս-400-ի գնումը, նույնպես նյարդայնացնում է ԱՄՆ-ին: «Ուստի, այո, սա Բայդենի և պետդեպարտամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմքի տարբերակներից է»,- նշել է Սլուցկին: