|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին: Նախագիծը կստեղծի իրավական հիմք` մարզերի զարգացման ծրագրերում, ինչպես նաև մասնավոր ներդրումային ծրագրերի, դրամաշնորհային կամ այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական բնակարանաշինության ծրագրերում կիսակառույցների շինարարության ավարտման, քանդման և տարածքի բարեկարգման աշխատանքներն ընդգրկելու համար: Արդյունքում կկարգավորվեն հանրապետությունում 1990-ական թվականներից անավարտ մնացած կիսակառույցներին առնչվող խնդիրները:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ մարզերում առկա կիսակառույց օբյեկտների գերակշռող մասի շինարարական աշխատանքներն սկսվել և դադարեցվել են 1988-1993 թթ.-ին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 205 կիսակառույց, որից 147-ը համարվել է վերակառուցման ենթակա, իսկ 58-ը՝ քանդման: Արդյունքում կբարելավվի բնակավայրի քաղաքաշինական միջավայրը, կառուցապատման նոր տարածքները կօգտագործվեն նպատակային, սոցիալական բնակարաններով կհամալրվեն սոցիալական բնակֆոնդը, կկառուցվեն հասարակական և արտադրական նշանակության անհրաժեշտ օբյեկտներ: Կիսակառույցների վերաբերյալ բազան կներկայացվի մարզպետարաններին և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մարզերի զարգացման ծրագրերում այն ներառելու, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերակառուցելու նպատակով:
Կարևորելով ծրագրի իրականացումը՝ Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: