|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: «Զվարթնոց» օդանավակայանում նախագահի պատվիրակությանը դիմավորեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նշենք, որ նախագահի պատվիրակության կազմում են նաեւ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ և խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին և զբոսաշրջության նախարար, ՀՅԴ անդամ Ավետիս Կիտանյանը:
Հիշեցնենք, որ այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Նախատեսված են նաև նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: