|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանցի հայտնի երգիչ Դիմա Բիլանն այսօր լուսադեմին ժամանել է Հայաստան: Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սառույցի թագավորները» սառցե շոուն, որի ժամանակ էլ նա ելույթ կունենա:
Շոուի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Բիլանի հետ Հայաստան է ժամանել նաև հայտնի գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան, ով նույնպես պետք է մասնակցի շոուին:
Հիշեցնենք, որ շոուի գլխավոր հյուրն օլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն է: Բացի նրանցից, շոուին կմասնակցեն նաև Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը…