|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Արմենիա» ավիաընկերությունը Մարտի 8-ի կապակցությամբ հնարավորություն է ընձեռում իր բոլոր ուղևորներին մեկնելու պատմական Երուսաղեմ և Բեթղեհեմ աննախադեպ էժան ավիատոմսերով: Մարտի 8-ից 11-ը Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի ավիատոմսի գինը ավիաընկերությունը սահմանել է 199 եվրոյին համարժեք դրամ:
Հատկանշական է, որ այս արժեքով տոմսերի քանակը տվյալ չվերթերի համար սահմանափակ չէ: Ավիաընկերությունը հաշվի է առել, որ մարտի 8-11-ը Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են:
Ավիաընկերությունը նման նախաձեռնությամբ հայաստանցիներին ուրախացրել էր նաև Ամանորի տոներին։ Այն ժամանակ ընկերությունը Թել Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Մինվոդի ուղղությունների համար աննախադեպ ցածր սակագներ էին սահմանվել։
Ավիաընկերությունը Երևանից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ մշտական չվերթեր է իրականացնում 2017 թվականի մայիսի 17-ից։ Չվերթերն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին։ Թռիչքի տևողությունը երկուսուկես ժամ է։