|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Արմենիա» ավիաընկերությունը «Վրացական ավիաուղիներ»-ի հետ համատեղ սկսում է չվերթեր Երևան-Թել Ավիվ-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան ուղղություններով: Երևան-Թել-Ավիվ չվերթի տոմսերի գինը սկսվում է 49 եվրոյին համարժեք դրամից: Իսրայել չվերթերը մեկնարկելու են հունիսի 2-ից: Շաբաթական «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է երկու չվերթ դեպի Թել Ավիվ:
Այսօրվանից արդեն շաբաթական երեք չվերթ է իրականացվելու Երևան-Թբիլիսի ուղղությամբ: Երևան-Թբիլիսի չվերթի տոմսերի գինը սկսվում է 68 եվրոյին համարժեք դրամից:
Տոմսերի ձեռք բերման համար կարող եք զանգահարել 011 74 77 77 հեռախոսահամարով:
Տոմսերի գները չեն ներառում հարկերը:
Հարգանքներով՝ «Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին